Անցնել բովանդակությանը
EKFՀայաստան
Վերադառնալ ցանկ
Ձեռքբերումներ

Դավիթ Ղազարյանը երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

Հանրապետական առաջնության եզրափակիչում ազգային հավաքականի անդամը 6:2 հաշվով հաղթեց մրցակցին −68 կգ քաշային կարգում։

3 փետրվար, 20261 րոպե ընթերցում2210 դիտում

Երևանի կենտրոնական մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի կարատեի առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 260 մարզիկ հանրապետության բոլոր մարզերից։

−68 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Դավիթ Ղազարյանը։ Եզրափակիչ մենամարտում նա 6:2 հաշվով գերազանցեց գյումրեցի Նարեկ Սիմոնյանին՝ երկու միավոր վաստակելով վերջին 30 վայրկյանում։

Առաջնության այլ արդյունքներ

  • Կատա, աղջիկներ (14-15 տ.) — Մարիամ Հովհաննիսյան
  • Կումիտե −50 կգ, աղջիկներ — բրոնզ՝ Անի Գևորգյան
  • Կումիտե +84 կգ — բրոնզ՝ Հայկ Ալավերդյան
  • Թիմային հաշվարկ — 1. Երևան (կենտրոն), 2. Գյումրի, 3. Աջափնյակ
Եզրափակիչը շատ մարտավարական էր։ Նարեկը լավ պատրաստված էր, և մինչև վերջին րոպեն հաշիվը հավասար էր։ Դավիթը պարզապես ավելի սառնասիրտ ստացվեց։

Առաջնության արդյունքներով ձևավորվեց ազգային հավաքականի ընդլայնված կազմը՝ 24 մարզիկ, որոնք կսկսեն պատրաստությունը միջազգային մեկնարկներին։