
Արման Պողոսյան
լիգայի հիմնադիր
- Մարզչական փորձ
- 28տարի
- Քաղաք
- Երևան
- Սաներ
- 37
- Մեդալներ
- 7
Կենսագրություն
Արման Պողոսյանը կարատեով սկսել է զբաղվել 1983 թվականից Մասիսում՝ այն տարիներին, երբ սպորտաձևը դեռ պաշտոնական կարգավիճակ չուներ։ Առաջին լուրջ հաջողությունը եկավ 1986-ին՝ հանրապետական առաջնության ոսկե մեդալը կումիտեում։
1994-1995-1996 թվականներին քանի որ անհատական մարզվում էր Մոսկվայում մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի մրցաշարերին Ռուսաստանի դրոշի տակ և գրավվել 1 - ին և 2-րդ պատվավոր տեղեր Աշխարհից և Եվրոպայից;
Բազմակի միջազգային մրցաշարերի ոսկե մեդալակիր
Միջազգային կարգի սպորտի վարպետ
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մագիստրոս
1999 թվականից ամբողջովին անցել է մարզչական աշխատանքի։ Նրա աշակերտների թվում են Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակիրներ և Հայաստանի հավաքականի տասնյակ անդամներ։ 2020 թվականից ղեկավարում է Հայաստանի կարատեի ԼԻԳԱ լիգան։
Մարզչական սկզբունքներ
Իր աշխատանքի հիմքում դնում է տեխնիկայի մաքրությունը և աստիճանական բեռնվածությունը։ Համոզված է, որ մանկական խմբերում արդյունքի հետապնդումը վնասում է և՛ առողջությանը, և՛ սպորտում երկար մնալու ցանկությանը։
Բազային տեխնիկա՝ առանց շտապողականության, առաջին երկու տարիներին
Պարտադիր ֆիզիկական պատրաստություն յուրաքանչյուր պարապմունքին
Մրցումային փորձ՝ միայն մարզիկի պատրաստ լինելու դեպքում
Հարգանք մրցակցի, դատավորի և դահլիճի նկատմամբ՝ որպես չբանակցվող պայման
Անցկացնում է մարզիչների որակավորման դասընթացներ և WKF-ի կանոնակարգով դատավորական սեմինարներ հանրապետության մարզերում։
Ձեռքբերումներ
- 2025
- 1Եվրոպայի առաջնություն
WKF Նախագահի կողմից պատվոգիր և շնորհակալագիր
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի ամենամյա մրցանակ
Երևան
- 2000
- 1Հանրապետական առաջնություն
Ոսկե մեդալ կումիտե
- 1Հանրապետական առաջնություն
Ոսկե մեդալ կումիտե
- 1999
- 1Հանրապետական առաջնություն
Ոսկե մեդալ կումիտե
- 1996
- 2Աշխարհի առաջնություն
Արծաթե մեդալ կատա
Աշխարհի առաջնություն
Մոսկվա
- 1995
- 1Աշխարհի առաջնություն
Ոսկե մեդալ կումիտե
WORLD CUP
Մոսկվա
- 1994
- 2Միջազգային մրցաշար
Արծաթե մեդալ կատա
Մոսկվա
Մոսկվա








































