Անցնել բովանդակությանը
EKFՀայաստան
Վերադառնալ ցանկ
Հայտարարություններ

Բացվել է գրանցումը Հայաստանի բաց առաջնությանը

Հայտերն ընդունվում են մինչև մրցաշարի մեկնարկից երկու շաբաթ առաջ։ Մասնակցում են 8-ից 21 տարեկան մարզիկները՝ կատա և կումիտե ուղղություններով։

30 հունիս, 20261 րոպե ընթերցում1430 դիտում

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հայտարարում է գրանցման մեկնարկը հանրապետության բաց առաջնությանը, որը կանցկացվի Երևանի կենտրոնական մարզադահլիճում։

Մրցաշարն անցկացվում է WKF-ի կանոնակարգով և ընդգրկում է չորս տարիքային խումբ։ Մասնակցությունը բաց է նաև հարևան երկրների ակումբների համար։

Ինչ է պետք գրանցման համար

  • Ակումբի կամ մասնաճյուղի կողմից ներկայացված հայտ
  • Ծննդյան վկայականի պատճեն
  • Բժշկական տեղեկանք՝ տրված վերջին 30 օրվա ընթացքում
  • Ապահովագրական վկայագիր (մրցումային ապահովագրություն)

Կշռման ընթացակարգն անցկացվում է մրցաշարից մեկ օր առաջ։ Մրցակարգի հետ կարելի է ծանոթանալ ֆեդերացիայի գրասենյակում կամ մասնաճյուղերի մարզիչների միջոցով։

Խնդրում ենք մարզիչներին հայտերը ներկայացնել ժամկետում։ Վերջին օրը ներկայացված փաստաթղթերի պատճառով ամեն տարի ստիպված ենք լինում հետաձգել վիճակահանությունը։

Լրացուցիչ հարցերի դեպքում կապվեք ֆեդերացիայի գրասենյակի հետ աշխատանքային օրերին։