Հայաստանի կարատեի ֆեդերացիան մարզպետարանների և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր՝ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։
Ծրագրի շրջանակում երեխաներն ստանում են անվճար պարապմունքներ, կիմոնո և մրցումային ապահովագրություն։ Առաջին փուլն ընդգրկում է Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերը՝ ընդհանուր 40 տեղ։
Ինչպես դիմել
- Դիմումը ներկայացվում է մասնաճյուղի մարզիչին
- Անհրաժեշտ է սոցիալական ծառայության տեղեկանք
- Երեխայի տարիքը՝ 6-14 տարեկան
Երեխան չպետք է դահլիճից դուրս մնա այն պատճառով, որ ընտանիքը չի կարող վճարել։ Այս սկզբունքով ենք աշխատել Գյումրիում տասը տարի, հիմա այն դառնում է ֆեդերացիայի պաշտոնական ծրագիր։
Հաջորդ տարի ծրագիրը նախատեսվում է ընդլայնել Աբովյանի մասնաճյուղում։