Հայաստանի կարատեի ֆեդերացիան պաշտոնապես բացեց իր հինգերորդ մասնաճյուղը՝ Աբովյանի «Կոտայք» մարզադահլիճում։ Դահլիճը վերանորոգվել է մարզպետարանի աջակցությամբ՝ տեղադրվել է նոր թաթամի և օդափոխության համակարգ։
Բացման օրը դահլիճ էին եկել ավելի քան 200 հյուր՝ ծնողներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ և ֆեդերացիայի ղեկավարությունը։ Ցուցադրական ելույթ ունեցան ազգային հավաքականի անդամները։
Ինչ խմբեր են գործում
Մասնաճյուղում բացվել են երեք խումբ՝ մանկական (6-10 տ.), պատանեկան (11-15 տ.) և մեծահասակների առողջարարական խումբ։ Պարապմունքները վարում է Տիգրան Բաղդասարյանը՝ ֆեդերացիայի մանկական խմբերի ավագ մարզիչը։
- Մանկական խումբ — երեքշաբթի / հինգշաբթի / շաբաթ, 16:00
- Պատանեկան խումբ — երեքշաբթի / հինգշաբթի / շաբաթ, 17:40
- Մեծահասակներ — ուրբաթ, 19:30
Աբովյանում կարատեի ավանդույթ միշտ եղել է, պարզապես երկար տարիներ չկար նորմալ պայմաններով դահլիճ։ Հիմա այն կա, և արդեն առաջին ամսում ունենք 60-ից ավելի գրանցում։
Առաջին անվճար փորձնական պարապմունքին կարելի է գրանցվել ֆեդերացիայի կայքի կոնտակտային ձևի միջոցով։